Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը երեկ մոտ երկու ժամ որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ իր վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:
Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հարցաքննության սկզբում տեղեկացել են, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտի 29-ին:
«Հետեւաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Վահե Հակոբյանը նշված գործով թույլ է տվել ենթադրյալ չարաշահումներ, ապա նա պետք է հրավիրվեր հարցաքննության, եւ, առհասարակ, նրա նկատմամբ որեւէ գործողություններ պետք է քննիչը ձեռնամուխ լիներ իրականացնելու դեռ 2020 թվականի մարտին, սակայն փաստացի հարցաքննության է հրավիրվել շուրջ 11 ամիս քրեական գործի հարուցումից հետո»,- ասաց Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Սա պաշտպանական կողմը դիտարկում է քաղաքական հետապնդում, քանի որ, ըստ Էրիկ Ալեքսանյանի, Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ իշխանություններին խիստ քննադատելուց եւ քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո:
Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում