Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսի դափնիներով իշխանության բերված Նիկոլ Փաշինյանն ապագա հակահերոսի կամ թշնամու ամենահավանական թեկնածուն է․ «168 ժամ»

Հունվար 30,2021 09:50

Մենք անհատապաշտ հասարակություն ենք՝ անհատին անմոռաց երկրպագող ու նույնքան անհուսորեն ատող հասարակություն։

Մենք ապրում ենք հերոսների ու հակահերոսների աշխարհում, մեր կերտած աշխարհում, որտեղ կան մարդիկ, անհատներ, կուռքեր ու հակակուռքեր և չկան գաղափարներ, մտքեր ու համակարգեր։

Նիկոլ Փաշինյանը՝ ինքն անգաղափար հերոսի դասական օրինակ է, որը ժամանակին իրեն կայացրել, իսկ այսօր շարունակում է գոյություն ունենալ առավելապես հակահերոսների, իր ստեղծած ներքին թշնամիների շնորհիվ։

«Նախկինները», «թալանը», «կոռուպցիան» և էլի շատ՝ հանրության մեջ ներարկված ստերեոտիպերը Նիկոլ Փաշինյանին օգնում են միշտ տաք պահել թշնամիների, հակահերոսների թեման, որոնց համատեքստում էլ ինքը ներկայանում է կամ փորձում է ներկայանալ՝ որպես հերոս կամ փրկիչ։

Անհատապաշտ/անհատատող հասարակությունները չեն կարող ունենալ զարգացման պատմական հեռանկար, որովհետև անձերը՝ նույնիսկ գերբնական, չեն կարող լինել պետությունների բարգավաճման գրավականը, նրանք լավագույն դեպքում կարող են շարժիչ ուժի դեր խաղալ։ Առանց գաղափարների չի կարող լինել քաղաքականություն, անձերը քաղաքականության մեջ սոսկ գաղափարների իրագործողներն են։

Հայաստանում այս բանաձևը խախտվել է վաղուց, կամ խախտված է եղել ի սկզբանե․քաղաքականությունը շատ հաճախ լցվել է անգաղափար անձերով՝ խեղաթյուրելով քաղաքականության փիլիսոփայությունն ինքնին։ Մինչև չվերականգնվի քաղաքականության այս ալգորիթմը, մինչև քաղաքականությունը, բացի անձերից, չլցվի նաև ու առաջին հերթին՝ գաղափարներով, հասարակությունն ու պետությունը շարունակելու են խարխափել հերոսների ու հակահերոսների շրջափուլերում։

Այդ հերթագայության մեջ, ի դեպ, ամենահեշտը հակահերոսներ են դառնում նախկին հերոսները կամ փրկիչները, հանրային հոգեբանության մեխանիզմն է այդպիսին։

Ուստի, 2018 թվականին հերոսի դափնիներով իշխանության բերված Նիկոլ Փաշինյանն ապագա հակահերոսի կամ թշնամու ամենահավանական թեկնածուն է։ Պատմական շատ երկար ժամանակահատվածի համար։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031