Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակը պիտի յաղթահարէ ներկայ աննպաստ պայմանները․ «Հայրենիք»

Հունվար 30,2021 09:19

Հայոց բանակը պիտի յաղթահարէ ներկայ աննպաստ պայմանները։ Պիտի վերագտնէ իր փայլքը, հաւատարիմ մնալով իր առաքելութեան՝ պիտի պաշտպանէ տոկուն հայորդիի լինելութիւնը։

Պատերազմներ մղած եւ յաղթանակներ կերտած Աղեքսանդր Մակեդոնացին ըսած է. «Ես չեմ վախնար ոչխարի մը կողմէ ղեկավարուած առիւծներու բանակէն, այլ կը վախնամ առիւծի մը ղեկավարած ոչխարներու բանակէն»։ Քրիստոսէ դարեր առաջ կատարուած այս հաստատումէն աւելի քան քսան երեք դար ետք, ֆրանսացի քաղաքագէտ Ժորժ Քլեմանսօ (1841–1929) նոյն խորքով յայտարարութիւն մը կատարած է, ըսելով. «Պատերազմը չափազանց կարեւոր է, որպէսզի զօրավարներուն վստահուի»։

Ատակ ղեկավարութեան կողքին, անկասկած որ անհրաժեշտութիւն է արդիականացումը, ելեկտրոնային ինքնապաշտպանական կազմածներէն մինչեւ յարձակողական անօդաչու սարքեր: Պարզ է, որ ներկայ օրերու պատերազմը հողի վրայ, հորիզոնական ուղղութեամբ, դէմ առ դէմ չի կատարուիր միայն, այլ կ՛ընթանայ ուղղահայեաց եւ դեռ աւելին՝ երեք տարածքով։

Հայրենիքի աւիշն ու հիմքն է ռազմունակ ու քաջարի բանակը, նաեւ խարիսխն ու խոր արմատը։ Անվեհեր, յանդուգն, խիզախ եւ մատղաշ հերոսներուն մղած պայքարն ու թափած արիւնը կը մնան անմոռանալի, ներշնչումի աղբիւր եւ յաղթանակի տանող ուղեցոյց՝ այսօրուան ու վաղուան ուխտապահներուն:

Հայոց բանակի պարտականութիւնն է տէր կանգնիլ հողին, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՈՒՐԲ ՀՈՂԻՆ, որոնք կը կոչուին Արցախ, Հայաստան եւ բռնագրաւեալ հողեր:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031