Մեկօրյա ընդմիջումից հետո շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի 10 մասնակիցներն այսօր վերսկսեցին պայքարը:
Առաջնության ավարտից երկու տուր առաջ հաղթողի կոչմանն ամենից մոտ են Աստղիկ Հակոբյանը (նկարում) եւ Արփինե Գրիգորյանը, որոնք յոթ տուրից հետո վաստակել են 6,0-ական միավոր: Միանգամից երեք շախմատիստուհիներ՝ Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը եւ Նարե Առաքելյանը, իրենց անվան դիմաց գրանցել են 4,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջատարների եռյակը եզրափակում է Աննան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ