Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբում կայացավ 7-րդ տուրը: Առաջատարների եռյակում շախմատիստների դասավորության փոփոխություն չարձանագրվեց: Մրցաշարային աղյուսակը 6,0 միավորով շարունակում է գլխավորել գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը: Նրան հաջորդում են միջազգային վարպետներ Մամիկոն Ղարիբյանը՝ 5,5 միավոր եւ Դավիթ Շահինյանը (նկարում)՝ 5,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ