«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տելեգրամյան իր ալիքում հայտնում է.
«Հունվարի 29-ին դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով համաներման մեխանիզմներ կիրառել և չեղարկել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում (Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայով պայմանավորված) արձանագրված ՃՈ վարչական իրավախախտումների կապակցությամբ կատարողական գործողությունների կատարման ծախսերը»: