Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Էրդողանը մուսուլմաններին ողջունել է Կարսի՝ մզկիթի վերածված հայկական եկեղեցու լուսանկարով. Ermenihaber.am

Հունվար 29,2021 18:28

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս Telegram-ում գրանցվելուց հետո իր աշխատանքային օրակարգի մասին լուսաբանելու և թուրքական հասարակության հետ հաղորդակցվելու նոր փորձեր է սկսել:

Այս ընթացքում իր ալիքում արված մի քանի տասնյակ հրապարակումների մեջ հայկական հետք պարունակող երկրորդ գրառումն ենք հանդիպում:

Էրդողանը մուսուլման քաղաքացիներին ողջունելու համար հրապարակել է վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը, որի վրա գրված է՝ «Բարի ուրբաթ»: Դիմելով կրոնակից եղբայրներին, լուսանկարին կից նա գրել է. «Սիրելի եղբայր/քույր, բարի և օրհնյալ լինի մեր ուրբաթը»:

Նշենք, որ արաբերեն «ուրբաթ» բառը ալ-ջումա է, որը նշանակում է ժողով: Ի տարբերություն քրիստոնյաների, որոնց մոտ ոչ աշխատանքային և հանգստի օր է համարվում կիրակին, մուսուլմանների համար ոչ աշխատանքային օր է ուրբաթը: Չնայած, մի շարք մուսուլմանական երկրներում ուրբաթը ոչ աշխատանքային է, Թուրքիայում այն միայն հատուկ օր է համարվում: Ուրբաթ մուսուլմանները վաղ առավոտյան հավաքվում են հատուկ ժողովային աղոթքի համար, որը կոչվում է «հութբա»:

Հիշեցնենք, որ 937 թվականին Աբաս Բագրատունու կողմից կառուցված Կարսի Առաքելոց եկեղեցին իր գոյության 1076 տարիների ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի, 1 անգամ` թանգարանի: Եկեղեցին 1-ին անգամ մզկիթի վերածվել է 1064 թվականին սելջուկյան սուլթան Մելիքշահի կողմից: Երկրորդ անգամ մզկիթի է վերածվել օսմանցիների կողմից 1579 թվականին: 1877-1879թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Կարսը 40 տարի մնում է ռուսական տիրապետության տակ: Այդ ընթացքում Կարսի Առաքելոցը վերածվում է ուղղափառ եկեղեցու և 1890-ին համալրվում հարևանությամբ կառուցված զանգակատնով, որը, սակայն, քանդվում է 1918-ին: 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործել է որպես հայկական եկեղեցի։ Թուրքերը Կարսը գրավելուց հետո եկեղեցին կրկին վերածում են մզկիթի:

Եկեղեցին տևական ժամանակ պահեստ ծառայելուց հետո 1970-1990 թվականներին դարձել է որպես Կարսի էթնոգրաֆիայի թանգարան:
Այնուհետև շենքային պայմանների անբավարարության պատճառով դադարել է թանգարան լինելուց: 9 տարի շարունակ մատնվել է անտերության: Կարսի Առաքելոց եկեղեցին 4-րդ անգամ մզկիթի է վերածվում Թուրքիայի հանրապետական շրջանում:

Հիմնադրամների միջոցներով վերանորոգվելուց հետո ստանում է մզկիթի կարգավիճակ և մինչև օրս գործում որպես այդպիսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031