Լրահոս
Օրվա լրահոսը

Գինին Սերգեյ Սմբատյանի և Գրիգորի Ավետիսյանի ստորագրություններով նվիրվել է Տիգրան Մանսուրյանին

Հունվար 29,2021 17:28

Տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված բարեգործական դրամահավաք-ընթրիք‚ որն ուղղված էր նվագախմբի զարգացմանը։ Մասնակցել են նվագախմբի ընկերներ և աջակիցներ։

Դրամահավաք-ընթրիքի ընթացքում կատարվել են նվիրաբերություններ. կայացել է նաև «Կատարո» գինու գործարանի սեփականատեր Գրիգորի Ավետիսյանի կողմից այդ երեկոյի համար նվիրաբերված «Կատարո» ռեզերվ 2016թ. գինու մեկ շշի աճուրդ‚ որը վաճառվել է ռեկորդային 500.000 դրամ արժեքով։ Այն գնել է նվագախմբի ընկեր, բարերար Գաբրիել Չենբերջյանը։ Գնված գինին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Գրիգորի Ավետիսյանի ստորագրություններով նվիրվել է մաեստրո Տիգրան Մանսուրյանին։

«Կատարո» գործարանի սեփականատերը նշել է‚ որ 2020 թվականի լայնածավալ պատերազմի հետևանքով Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ՝ Տողում թողնելով «Կատարո» գինու գործարանը։ «Դժվարին այդ պահին հնարավոր եղավ Տողից դուրս բերել միայն 10.000 շիշ գինի՝ 2017 թվականից հնեցված «Կատարո» ռեզերվ, որից չի մնացել ո՛չ թշնամու տիրապետության տակ գտնվող գործարանում, ո՛չ էլ հայկական շուկայում։ Հուսադրող է‚ թերևս‚ այն, որ կա Արցախի հող, կա արև, կա խնդողնի‚ ու կան նույն այն ձեռքերը, որոնք‚ անկախ ամեն ինչից, շարունակելու են փոխանցել իրենց պատմությունը «Կատարո»-ի շշերի միջոցով»‚- ասաց պարոն Ավետիսյանը՝ ավելացնելով‚ որ «Կատարո»-ի 10.000 շիշ գինիները հանվելու են վաճառքի‚ ինչից առաջացած շահույթն ուղղվելու է նոր գործարանի կառուցմանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031