«Օրերս խոսել եմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ Նա վստահեցրեց, որ շատ արագ կերպով կգործարկվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որտեղ կարծես թե կան լուրջ ներդրողներ՝ մարդիկ, որոնք պատրաստ են ներդրումներ անել, կարծես՝ ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտներում»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը։
«Սա կարեւոր է, մանավանդ, որ Իրանն ազատ տնտեսական գոտիների առումով մեծ փորձ ունի եւ կարող է օգնել Հայաստանին։ Իրանական ընկերությունները կարող են գալ եւ գործել գոտում, որտեղ ստեղծված ապրանքն առանց մաքսատուրքի կարտահանվի ԵՏՄ երկրներ։ Մենք առաջարկելու բան ունենք, նախաձեռնողականություն պետք է ցուցաբերենք, որպեսզի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելանա»,-նշեց Արմեն Վարդանյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ