Արցախում հրադադարի վերահսկման մոնիթորինգային կենտրոնն աշխատանքները կսկսի հունվարի 30-ին Աղդամի շրջանում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը:
«Կենտրոնն աշխատանքները կսկսի արդեն վաղը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Աղբյուրը փոխանցել է, որ մոնիթորինգը կիրականացվի նաև անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, կենտրոնում կգործեն 60 ռուս և 60 թուրք զինծառայողներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ