Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերգեյ Բագրատյանը հրապարակել է իր կողմից հնչեցված զրպարտության հերքումը». Լիդիան Արմենիա

Հունվար 29,2021 14:10

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր, հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների արժանահավատությունը ստուգող քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի և պարտավորեցրել էր նրան հերքել Ազգային ժողովի ամբիոնից ընկերության հասցեին հնչեցված զրպարտությունը: Քանի որ սահմանված ժամկետում ԱԺ պատգամավորի կողմից հերքումը չէր հրապարակվել, «Լիդիանը» դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` վճիռն ի կատար ածելու նպատակով: Արդյունքում Սերգեյ Բագրատյանը «Ժամանակ» օրաթերթի 26.01.2021 համարում հրապարակել է իր կողմից հնչեցված զրպարտության հերքումը:

Հերքման տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային ժողովի նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթում տեղ գտած այն արտահայտությունը, որը վերաբերում է ընկերության կողմից 10-20 անգամ բարձր գներով ձևակերպված, չափազանցված տվյալներով հաշվետվություններ ներկայացված լինելու և դրանով ՀՀ կառավարությանն ու ժողովրդին շանտաժի ենթարկելու մտադրությանը, իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանի դեմ «Լիդիանը» ներկայացրել է ևս մեկ հայց ընկերության հասցեին՝ Ջերմուկում հրապարակային ելույթի ժամանակ հնչեցված՝ ընկերությանը կոռուպցիայի մեջ մեղադրող և, ըստ այդմ, զրպարտություն համարվող արտահայտությունը հերքելու և ընկերության գործարար համբավին պատճառված վնասի համար փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Այս հայցով դատական լսումները դեռ ընթացքում են։

«Լիդիանը» ցավով է արձանագրում, որ երկրի խոշորագույն միջազգային ներդրողին զրպարտող, գործարար համբավն արատավորող և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող հայտարարությունները կատարվել են երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից՝ ԱԺ բարձր ամբիոնից։ Սա ոչ միայն հեղինակազրկում է օրենսդիր իշխանությանը, այլ նաև ուղղակի հարված է երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին:

Լուսանկարում՝ «Ժամանակ» օրաթերթի 26.01.2021 համարում հրապարակված հերքումը:

Լիդիան Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031