Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքն արդեն ներկայացված է նաև ֆրանսերեն լեզվով՝ www.president.am/fr/:
Հանրապետության նախագահի գործունեությունը լուսաբանող տեղեկատվությունը, նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետև հասանելի կլինեն ֆրանսախոս հանրության, այդ թվում՝ նաև սփյուռքի ֆրանսախոս հայության համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ