Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Սանամյան. «Կգա հատուցման օրը, ամեն ինչ չի վերջացել». «Հայկական ժամանակ»

Հունվար 29,2021 11:41

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հայաստանի Ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանի հետ:

Վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները ապատեղեկատվություն էին տարածել ձեր մասինեւ ձեր պատասխանը նրանց նշված ժամանակահատվածի տեղեկատվական նպատակը ոչնչացրեց: Ինչո՞ւ էին ձեր անունը շրջանառում:

– Գիտեք՝ այսօր ադրբեջանական բանակը մեծ շուքով տոնում է իր, այսպես ասած, «հաղթանակը», բայց դա ես չեմ համարում հաղթանակ: Իրենք չեն հաղթել, ես չեմ թերագնահատում նրանց զորքին, նրանք ինչպես կային, այդպես էլ շարունակում են լինել: Իրենց զինծառայողները ինձ լավ ճանաչում են, անգամ իմ վերնազգեստից էին փախչում: Իսկ հիմա նայեք նրանց կեցվածքին, նրանք մոռանում են, թե ով են: Բայց ոչինչ, կգա հատուցման օրը եւ ժամը, ամեն ինչ չի վերջացել:

Վերջին 2-3 ամիսների ընթացքում բանակը կարողացե՞լ է վերլուծել կատարվածը եւ զբաղվել բացթողումներով ու թերացումներով։

– Այնպես չԷ, թե կարող ես ունենալ 100 տոկոսանոց բանակ, որը ոչ մի թերություն չունենա: Ցանկացած բանակում կան թերություններ, որը պետք է ժամանակին հայտնաբերել եւ շտկել: Բայց գլոբալ՝ մեծ մասշտաբի թերություններ ես չեմ տեսնում:

Նշում եք, որ կգա հատուցման օրը. ի՞նչ է պետք, որ Հայաստանը, հայ ժողովուրդը դարձյալ կարողանան խոսել հաղթողի դիրքերից:

– Պիտի լինել համախմբված, միահամուռ, եւ ինչքան շուտ լինի դա, այնքան շուտ մենք ոտքի կկանգնենք, այլապես Ալիեւը, որը ոչ մի անգամ չի կարողացել խոսել բարձր դիրքից, այսօր խոսում է. մենք պիտի այսօր այնքան համախմբվենք, որ նրա բարձր դիրքից խոսելը երկար չտեւի:

Բազմաթիվ գերտերություններ ժամանակին անգամ կապիտուլյացիայի են ենթարկվել՝ Գերմանիա, Ճապոնիա, բայց այդ երկրները կարողացել են իրենց մեջ ուժ գտնել, համախմբվել եւ այսօր զարգացած երկրներ են դարձել: Այսօր ամբողջ Եվրոպայի լծակը Գերմանիան է: Արդյոք մենք չե՞նք կարող մեր մեջ ներուժ գտնել, մեզ դաս չեղա՞վ, թե ինչպես անենք, որ մեր սխալները չկրկնենք, որ մեր սերունդները դրանք չկրկնեն: Չօգտվեցինք ուրիշի սխալներից, գոնե մեր սխալներից դասեր քաղենք, որ վաղը, մյուս օրը հասկանանք, թե ինչ ենք անելու եւ շուտ ոտքի կանգնենք:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031