Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա ընդդիմության շարժում չէ, սա 88-ի նման պայքար է, եւ բոլորս պետք է համախմբվենք հեռացման օրակարգի շուրջ». Շարմազանով. «Հրապարակ»

Հունվար 29,2021 10:58

Զրուցեցինք Էդուարդ Շարմազանովի հետ։

Սահմանադրական փոփոխության մասին են մտածում, որ առանց հրաժարականի լուծարվի խորհրդարանը։

– Այդ փոփոխությունների համար 2/3 է պետք, որը չունի, եթե ունի, թող անի։ Դրա համար եմ ասում՝ թե՛ մեր դեկտեմբերյան որոշումն է ուժի մեջ եւ թե՛ իմ անձնական կարծիքը։ Դուք անընդհատ հարցնում եք՝ բա որ սենց լինի, ոնց կանեք։ Այս մարդը սկի հրաժարական չի տվել, արտահերթ ընտրություն հայտարարված չէ, ի՞նչը քննարկենք։

Հայտարարված չէ, բայց դուք շաբաթներ առաջ ասում էիք՝ գնանք լեգիտիմացնե՞նք դավաճանի վերարտադրությունը։ Հիմա ձեր առանցքային գործընկերներից մեկն էականորեն տարբեր կարծիք է արտահայտում, որ՝ եթե լինի, կմասնակցեն, սա քաղաքական պրոցեսներում փոփոխություն կբերի՞։

– Մեր հարգարժան երկրորդ նախագահն ունի իր կարծիքը, ես այդ կարծիքին հարգանքով եմ վերաբերվում, հարգում եմ նաեւ նրա դերն ազգային ազատագրական պայքարում, պետականաշինության գործում, բայց ես էլ իմ կարծիքն եմ հայտնել, որը Քոչարյանի հարցազրույցից հետո փոփոխության չի ենթարկվել։ Իսկ կուսակցության օֆիցիալ կարծիքն արտահայտվել է դեկտեմբերին, թե վաղը ինչ կարծիք կունենա, հայտնի չէ, իսկ գուցե այլ հարցեր են օրակարգ գալիս՝ Սյունիքի եւ այլն․․․ Ավելին՝ ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունը կեղծ օրակարգ է, Նիկոլն արտահերթ ընտրություն հայտարարելու մի ձեւ ունի՝ հրաժարական տա, թող տա, տեսնենք՝ վարչապետ ընտրվո՞ւմ է, թե՞ ոչ, նոր դրանից հետո կտեսնենք, թե ինչ իրողություն է, եւ մեր դիրքորոշումը կհայտնենք։

Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ժամանա՞կ է ձգում, եւ ինչպես շարժումը մարեց, օրակարգից նաեւ ընտրության հա՞րցը դուրս կգա։

– Ես այն կարծիքին չեմ, որ շարժումը մարել է, Քոչարյանի հետ այս հարցում լրիվ համամիտ եմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է։ Ոչ ժողովրդի ընդվզումն է մարել, ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդն այն ժողովուրդն է, որ հանդուրժի Արցախի 75 տոկոսը թուրքին տված, հինգ հազար զոհ տված, Շուռնուխը, Որոտանը, Սոթքը թուրքին տված, Շուշին ոչ հայկական համարող, Ալիեւի առջեւ ծնկած ղեկավարին։ Դժվար է լինելու, բայց պետք է բոլորս, առողջ ուժերը մեր ուղեղները լարենք, սրան սահմանադրական ճանապարհով հանենք։

Նկատի ունեմ Հայրենիքի փրկության շարժման ֆորմատը։

– Շարժումը երեկ հայտարարություն է տարածել, դուք էլ տարածել եք, ո՞վ ասաց, որ մարել է, ավելին՝ կարծում եմ, որ ֆորմատը կարեւոր չէ, 17-ը չի կարողանում, թող 27-ն անի, եռյակն անի։ Սա ընդդիմության շարժում չէ, սա 88-ի նման պայքար է, եւ, այո, գտնում եմ, որ պետք է մեկ օրակարգ լինի, բոլորս պետք է համախմբվենք սրա հեռացման օրակարգի շուրջ, իսկ եթե այդքան ուզում է գնա արտահերթի, թող գնա։ Դրա համար եմ ասում՝ արտահերթ ընտրությունների օրակարգը բլեֆ է, ինքը վախենում է հրաժարական տալ, որովհետեւ գիտի, զգում է, որ եթե հրաժարական տվեց, երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ է ընտրելու ԱԺ-ն։

Դրա համար էի հարցնում՝ գուցե քաղաքական իրավիճակ փոխվի, եւ խորհրդարանական ընդդիմությունը հուշագիր ստորագրի։

– Խորհրդարանական ուժերն այս պահին հուշագիր չեն ստորագրում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031