Պատերազմից հետո հանրությունը ավելի զգայուն է ցանկացած տեղեկատվական գրոհի հանդեպ: Այդպիսի մի գրոհ էլ՝ երեկ Ստեփանակերտում և սոցիալական ցանցերում տարածված լուրն էր, իբր ադրբեջանցիները բնակություն են հաստատելու քաղաքի 2 թաղամասերում՝ Աջափնյակում և Կրկժանում:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն արդեն հերքել է այդ խոսակցությունները: Այսօր մեր թղթակցի հետ զրույցում նա անդրադարձել է նաև նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «առջևում դժվար որոշումներ են» ձևակերպմանը, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:
Մանրամասները՝ ARTSAKH TV NEWS ՕՐ լրատվականի պատրաստած տեսանյութում։
Կարդացեք նաև