Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ այս իշխանությունից ոմանք, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանենք իրենց Վազգեն Սարգսյանի տեղն են դրել, բայց Վազգեն Սարգսյանի ոչ մի բանը չարժեն:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Վազգեն Սարգսյանի անունը շահարկում են բոլորը, շահարկել են մշտապես, երբ իրենց պետք է եղել Վազգեն Սարգսյանը: Դա՝ ընտրությունների ժամանակ, պատերազմների ժամանակ: Իսկ երբ որ դա անցել է, ինչ արվել է այն ժամանակ՝ ներառյալ Վազգեն Սարգսյանի արածները վերագրել են իրենց: Վազգեն Սարգսյանը գնահատված չի: Վազգեն Սարգսյանի արժեքը դեռ պատմությունն է տալու, որովհետեւ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը պետականաշինության եւ բանակաշինության գործում, չունի իրեն հավասարը: Պտտվեք ամբողջ Երեւանով մեկ՝ մի Վազգեն Սարգսյանի նկար անգամ չեք տեսնի: Ամբողջ Երեւան քաղաքում ում նկարներն ու պաստառներն ասես կա՝ մեր հերոսները եւ այլն, իսկ Վազգեն Սարգսյանինը մի հատ չկա»:
Մենք ճշտեցինք՝ հատուկ քաղաքականությո՞ւն է՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այդ հատուկ քաղաքականությունը վաղուց է»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ