«Բանակը չի պարտվել։ Հատկապես մարտավարական օղակում՝ հրամանատարի եւ զինվորի հերոսությունների շնորհիվ բանակը մարտնչել է մինչեւ վերջ եւ կատարել իր առջեւ դրված այդ պահի խնդիրը»,-«Եռաբլուրում» Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Եթե այսօրվա ողբերգական վիճակի մասին խոսենք, ապա այն պետությանն է վերաբերում եւ հետագայի քննելու մեծ առարկա է։ Գոտեպնդվենք եւ ոտքի կանգնենք։ Համոզված եմ, որ մեր պետությունում շատ տոներ ենք տոնելու, այդ թվում՝ բանակի»,-նշեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Անգամ մը տեսնէք այս մարդու սարքած տունի արտառոցութիւնը, մեր ողբերգութեան պատճառը լաւ կը հասկնաք։ Առաւօտի խմբագրութեան կամ լրագրողին ինկած է պատշաճ համատեքստ տալու, այս տեսակ մարդկանց խօսքը ներկայացնելէն առաջ։ Աս մարդը ամէն բան պիտի ըսէ թալանը պահելու համար։ Լրագրողը աւելի շուտ այս մարդուն ընկերակցութիւնը ցոյց կուտայ քան թէ տեղեկութիւն կուտայ։