Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2020թ. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է 14 վճիռ

Հունվար 28,2021 20:30

2020թ. Հայաստանի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 213 նոր բողոք, ինչը 2019թ. համեմատությամբ 40 տոկոսով ավելին է: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի 2020թ. տարեկան զեկույցում:

Ընդ որում, 2020թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Հայաստանի դեմ 14 վճիռ, դրանցից բոլորում առնվազն մեկ խախտում է հայտնաբերվել: 2019թ. համեմատ այդ ցուցանիշը նվազել է (18):

Ընդհանուր առմամբ Եվրոպական դատարանը 2020թ. վճիռ է կայացրել Հայաստանի վերաբերյալ 15 դիմումի վերաբերյալ՝ 2019թ. 20-ի համեմատությամբ:

Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանի դեպքում ամենաոտնահարված իրավունքը ազատության և անվտանգության իրավունքն է (11 վճիռ):

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031