«Խնդիրն այն է, որ մենք երկար ժամանակ ինքնախաբեությամբ էինք զբաղված՝ համարելով, որ Ռուսաստանը կօգնի պատերազմը կանգնեցնել։ Բոլորին թվում էր, թե «Իսկանդերն» ատոմային ռումբ է։ Մտածում էին, որ մեր զինվորն առանց ավտոմատ էլ կհաղթի ադրբեջանցի զինվորին։ Սա ինքնախաբեություն էր»,-«Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։
Նրա խոսքով․ «Երբ մասնակցում էի վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը, բոլորն ասում էին, որ պետք է կռվել մինչեւ վերջ։ Մատների վրա կհաշվեիք նրանց, ովքեր ասել են՝ լավն է այն ղեկավարը, որը ոչ թե ժամանակ է ձգում, այլ խնդիր է լուծում։ Ես էլ էի այդ մարդկանցից։ Ասում էի, որ «Մադրիդյան սկզբունքները» կարող են հիմք դառնալ հետագա բանակցությունները շարունակելու համար, որ ցանկացած բանակցություն շատ ավելի ձեռնտու է պատերազմից։
Եղբայրս՝ Վազգենը, դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ասում էր, որ պիտի կարողանանք ապացուցել, որ մենք էինք ճիշտ։ Ցավոք, հոկտեմբերի 27-ը թույլ չտվեց, որ նա դա ապացուցի։ Նա գնաց վարչապետ, որովհետեւ տեսավ, որ պետությունը չի հասցնում բանակին։ Հակառակ դեպքում կմնար ՊՆ եւ իր կայացրած բանակի պտուղները կվայելեր։ Դրանից հետո եկած մարդիկ սկսեցին հույսները դնել Ռուսաստանի վրա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ