Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ քվե տվողների ձեռքն էլ կտրես, Ռոբերտ Քոչարյանին չեն տա»․ Արամ Սարգսյան

Հունվար 28,2021 18:05

«Ես իմ պարտքը չեմ համարում Ռոբերտ Քոչարյանի տեսակետները մեկնաբանելը։ Նա թիմակիցներ ունի եւ կարծում եմ՝ գիտի, որ ընտրությունները խորհրդարանական են եւ անհատական չէ, որ ինքը մասնակցում է»,-«Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն այն մասին, որ ինքը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին  եւ կրելու է։

«Մենք մասնակցելու ենք «Հանրապետություն» կուսակցությունով, իսկ թե Ռոբերտ Քոչարյանն ումով կմասնակցի, դա իր որոշելիքն է, խնդիր չեմ տեսնում։ Մեր կուսակցության համար դա բացարձակ միեւնույնն է, որովհետեւ այն մարդիկ, որոնք իրենց քվեն կտան մեզ, որեւէ պարագայում, ձեռքներն էլ կտրես, Ռոբերտ Քոչարյանին չեն տա։ Իսկ ովքեր քվեն տալու են Ռոբերտ Քոչարյանին, ձեռքներն էլ կտրես՝ մեզ չեն տա»,-նշեց Արամ Սարգսյանը։

Նա հավելեց․ «Այնպես որ, այդ թեմայով թող մտածի «Հայրենիք» կուսակցության նախագահը, Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը կամ Միքայել Մինասյանը։ Թող 17-ում մտածեն, թե ինչպես եւ ինչ են անելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031