Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հադրութում վտանգավոր դիվերսիոն խմբի էի սպասում՝ դարանակալած, ԱԱԾ-ն զինաթափեց՝ հիմնավորելով, որ կարող է վնասվի Արթուր Աղաբեկյանի թանկարժեք շինությունը. Մանախ

Հունվար 28,2021 17:57

«Առնվազն երկու դավաճանի մասին ես հետպատերազմյան ամբողջ շրջանում գոռում եմ, հայտարարում եմ: Առնվազն գոնե Հադրութի դեպքերով երկու քրեական գործ է հարուցվել, հարցաքննվում են պատերազմական հանցագործությունների էպիզոդներով: Տեսնենք, եթե օբյեկտիվ քննություն ընթանա, գոնե մեկ դավաճան դեպք կբացահայտվի եւ կհասկանանք ամբողջ շղթան»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ «Մանախը»:

Ըստ նրա, անառարկելի փաստ է, վարչապետ Փաշինյանը հողերը հանձնեց ու դավաճանեց. «Եթե ինքը որևէ առնչություն չունի այս ամեն ինչում, հետպատերազմյան այս շրջանում ինչո՞ւ չի բացահայտում՝ ինչ տեղի ունեցավ, մեր այս Եռաբլուրի հետ այս ի՞նչ եղավ, ինչո՞ւ այսքան լայնացավ, ո՞վ է սրա պատասխանատուն: Միանշանակ, այո, դավաճանել է: Սա խորքային պատճառներ ունի: Այս թմբիրից արթնանալ է պետք եւ կստանանք այն բանակը, որը մեզ պետք է»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, որ նախկիններն այսպես ասած, իրենց «գրպանը գցեցին» Արցախի հարցը՝ Արթուր Այվազյանը պատասխանեց. «Եթե նախկինները Արցախը գցեցին իրենց գրպանը, ապա ներկաների ժամանակ Հադրութի օպերացիաների ժամանակ իմ մարտական ստորաբաժանումը ԱԱԾ ուժերով զինաթափեցին պատերազմի ամենաթեժ պահին, երբ որ ամենակարեւոր խնդիրներն էինք կատարում եւ դիմագրավում էինք հակառակորդին կոնկրետ դիվերսիոն խմբերին, որոնք ամենամեծ վնասն էին պատճառում եւ ինձ զինաթափելով՝ տեղափոխեցին Երեւան»:

Թե ինչու՝ Այվազյանն ասաց, որ այդ հարցը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին է տալիս. «Արդեն երրորդ ամիսն է՝ այդ հարցը չի բացվում՝ ինչի համար են իմ գործող ստորաբաժանումները զինաթափել այն ժամանակ, երբ ամենակարեւոր խնդիրն էի կատարում եւ ամենակարեւոր վտանգավոր դիվերսիոն խմբերից մեկին էի այդ ժամանակ սպասում դարանակալած: Ինչի՞ ինձ զինաթափեցին եւ ուղարկեցին Երեւան: Արցախի ԱԱԾ մարմինների ղեկավարները մոտեցել են, հրաման են տվել, որ մեզ պետք է զինաթափեն եւ տեղափոխել են Երեւան: Եղել է Արցախի հանրապետության Հադրութի ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանի անմիջական ղեկավարությամբ: Հիմնավորումը նա է եղել, որ այդ տարածքում մենք պետք է դարանակալում չիրականացնեինք, քանի որ այդ տարածքում շատ թանկարժեք շինություն կար, որը պատկանում էր նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին եւ հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում միգուցե վնասվեր այդ օբյեկտը»:

Այվազյանը գտնում է, որ Փաշինյանը պետք է հեռանա եւ իշխանությունը պետք է փոխանցվի ոչ թե քաղաքական գործիչներին, այլ՝ ռազմական:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031