«Ալիք մեդիա»-ն փորձեց Վրաստանի կառավարությունից տեղեկանալ՝ արդյոք նախատեսվո՞ւմ է ցամաքային սահմանը բացել հարևան երկրների հետ և եթե այո, ապա ե՞րբ:
«Դեռևս սահմանը հատելու վերաբերյալ որոշման մեջ փոփոխություն չկա, բայց սպասում ենք փոփոխությունների: Մոտ օրերին կլինեն քննարկումներ և փոփոխություններ սահմանը հատելու հետ կապված: Այս պահին չենք կարող ասել կոնկրետ երբ կլինի նոր որոշումը, սակայն փետրվարից արդեն հայտնի կլինի ինչ փոփոխությունների մասին է խոսքը և հանրությունը կտեղեկացվի»,- մեզ հետ զրույցում նշեցին կառավարության աշխատակազմից:
Հարություն ՄԱԼԽԱՍՅԱՆ