«Ռազմինֆո». Ըստ ադրբեջանական իշխանամետ APA լրատվակայքի տեղեկությունների՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովն առողջական լուրջ խնդիրներ ունի, Մոսկվայում սրտի բաց վիրահատություն է տարել։
Ադրբեջանի ՊՆ-ից լրատվամիջոցի հարցմանը պատասխանել են, որ այս պահին Սադիգովը զինծառայության մեջ չէ, զորացրվել է։ ԳՇ նոր պետ նշանակելու մասին տեղեկություն առայժմ չկա։
Նշենք, որ Սադիգովը սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո հանրությանը չէր երևացել, նա նաև ներկա չէր դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսին։ Ոչ պաշտոնական թելեգրամյան ալիքներում տեղեկություններ էին շրջանառվում, թե Սադիգովը խնդիրներ է ունեցել թուրք զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք պատերազմի ընթացքում Ադրբեջանում էին, և նրանց պահանջով հեռացվել է պաշտոնից։
Հավելենք, որ Նեջմեդդին Սադիգովն այս պաշտոնը զբաղեցնում էր 1993թ-ից։