Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդարությունը վերականգնվե՞ց, թե՞ բռնաբարվեց, ես ազատության համար չէի դուրս եկել, ես հայրենիքիս ազատության համար էի դուրս եկել». Պավլիկ Մանուկյան

Հունվար 28,2021 17:20

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն այսօր Եռաբլուրում կրկնեց այն, ինչ ասել էր ՊՊԾ գունդը գրավելիս՝ «Նիկոլ Փաշինյանին պետք է նետել աղբարկղը»:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Բանակը չի պարտվել: Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, անունակներից, որովհետև 30 տարուց ավելի մենք բանակը թողեցինք բարձիթողի, դարձրեցինք դուքյան։ Մեր միակ ապահովության երաշխիքը բանակն էր, եւ դա գիտակցում էին մեր հարեւանները, եւ ամեն ինչ արեցին՝ բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար, ինչը հաջողվեց: Կոռուպցիան մտավ, թաթախվեցինք ամբողջությամբ քաղաքականության մեջ: Տեղյակ եք՝ ինչ էր կատարվում. զինվորները դեմ էին քվեարկում, աղբարկղի պես տանում՝ դատարկում էին, նորից բերում՝ լցնում էին: Իսկ ինչ վերաբերում է այս իշխանությանը, բոլորդ էլ տեղյակ եք, ես հենց առաջին օրն էլ ասել եմ՝ նետեք աղբանոց: Նիկոլ Փաշինյանին պետք է նետել Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ այս իշխանության օրոք արդարությունը վերականգնվեց ու ձեզ ազատ արձակեցին՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» գործը՝ Մանուկյանը բարկացավ. «Արդարությունը վերականգնվե՞ց, թե՞ բռնաբարվեց: Ես ազատության համար չէի դուրս եկել, ես հայրենիքիս ազատության համար էի դուրս եկել: Հիմա իմ վրա 9,5 տարի հոդված է դրված: Դատախազը պահանջել է 9,5 տարի, ես թքել եմ այդ ազատության վրա: Կիսով չափ մեռած ենք, կիսով չափ արթուն ենք, ինչի՞ է սա նման: Շուշին 90 տոկոսով թուրքերի՞նն էր, հարց եմ տալիս: Մեր հինավուրց մայրաքաղաքում՝ Կարսում հիմա զորավարժություններ են գնում»:

Հարցրեցինք՝ հիմա այս իշխանությունները չեն հեռանում լեգիտիմ ճանապարհով, էլի ձեր մեթոդներին հնարավո՞ր է դիմեք՝ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Ոչ: Ճիպոտով կհեռացնենք: Իրենք էլ գիտեն, որ բարոյազուրկ են, գողապետությունը Հայաստանում երկար չի կարող իշխել: Հայաստանում հիմա գողապետություն է: Առավոտ շուտ եկել են ու շուտ փախել են, հերթական անգամ պղծել են Եռաբլուրը»:

Ըստ Պավլիկ Մանուկյանի, մեկ անձով չի կարելի իշխել. «Ով էլ լինի իշխանության գլուխ, պետք է մինչեւ վիզը բռնած լինի, ոչ թե կոշիկի տակով ազատության մեջ, այսօր մի բան ասի՝ վաղը հերքի, ինչին ականատես ենք ազգովի: Ազգայնականները պետք է գան հարթակ: Մինչեւ այսօր թափուր է այդ հարցը: Ազգայնականները պետք է գան, որոնք 30 տարվա կենսագրություն ունեն, չեն պղծել իրենց անցյալը, հավատարիմ են մնացել իրենց ժողովրդին, զենքին, անդավաճան ծառայել են ազգին, այն մտավորականները, որոնք զինվորն են իրենց մտքի։ Իսկ մենք այդպիսի տղաներ ու աղջիկներ ունենք, հարթակում կերեւան շուտով»:

Թե ովքե՞ր են դավաճանները՝ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց, որ պարտության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, հակառակ պարագայում կբացահայտեր դավաճաններին ու մեղավորներին. «Ինչի՞ համար չէին պատրաստվում պատերազմին, տռուսիկ-մայկով բանա՞կ են պահում, հա՞, ելակով: Դրա համար դաշտերը ներկեցին կարմիր ՝ սրբազան տղերքի արյունով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031