Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին

Հունվար 28,2021 17:08

Բանակի օրվա առթիվ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության և պաշտպանության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031