Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Մեղավորներին պատժել, արդարամիտներին եւ առաքինիներին խրախուսել եւ գնալ բանակի ստեղծմանը»

Հունվար 28,2021 16:38

«Ազգային-ժողովրդավարական բեւեռը» Հայկական բանակի ստեղծման օրը նշեց Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից դեպի Սասունցի Դավիթ արձան, այնուհետեւ դեպի Եռաբլուր երթով:

Նախաձեռնության անդամ Արա Պապյանը քայլերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց. «Բանակի ղեկավարության մեծ սխալ կա՝ եւ զենքի տեսանկյունից, եւ մարտ մղելու: Մենք տեսանք էական թերացումներ: Մեր ամենամեծ խնդիրներից մեկը հիմա, կարծում եմ, ոչ թե պոռոտախոսությամբ, ոչ թե ինչ-որ կարգախոսներով դառը պարտությունը ծածկել փորձելն է, այլ մանրակրկիտ վերլուծելը, սխալները հասկանալը, մեղավորներին պատժելը: Այսինքն, մեղավորներին պատժել, արդարամիտներին եւ առաքինիներին խրախուսել եւ գնալ բանակի ստեղծմանը: Պատժի գաղափարը ընդհանրապես մոռացվել է: Հայաստանը չի կարող առանց բանակի գոյություն ունենալ: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որտեղ բանակը մեզ համար ձեւական, հաճախ՝ շքերթների համար ինչ-որ միավոր չէ, այլ կենսական ապահովման միավոր: Այնպես որ, բանակը հենասյունն է մեր պետականության:

Պատերազմից հետո բանակի համար գուցե շատ բաներ արվում են, որոնց մասին տեղյակ չենք: Որոշ բաների մասին գիտեմ: Կարող եմ ասել, որ կան դրական տեղաշարժեր՝ ոչ այնքան շնորհիվ իշխանության, այլ ի հեճուկս իշխանության: Որովհետեւ հասարակությունը, տարբեր կազմակերպված խմբեր իրենք են նախաձեռնում բանակին աջակցել՝ լինի գիտական ներուժով, թե այլ ձեւերով»,-ասաց Արա Պապյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031