Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:
Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ