Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք չեն մահացել, նրանք անմահացել են». համալսարանականներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն

Հունվար 28,2021 15:04

Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակազմի ներկայացուցիչները, ուսանողները և շրջանավարտները, ուսումը կիսատ թողած՝ պատերազմում զոհվածների հարազատներն այսօր այցելել են Եռաբլուր պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանուն հայրենիքի անմահացածներին։

2001 թվականից սկսած՝ հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի օր։ Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը համալսարանականներն այցելում են Եռաբլուր, որտեղ ամփոփված են նաև համալսարանական զինծառայողները, ծաղիկներ խոնարհում շիրիմներին՝ խոստանալով վառ պահել նրանց հիշատակը։

Ըստ նախնական տվյալների՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվել է Երևանի պետական համալսարանի 55 ուսանող, որոնցից մի քանիսի շիրիմներն ամփոփվել են Եռաբլուր պանթեոնում։

Համալսարանականներն ու նահատակվածների հարազատներն այսօր մոտեցել են շիրիմներին, ծաղիկներ խոնարհել, հարգանքի ու հպարտության խոսքեր ասել նրանց գերեզմանի մոտ։

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը խորը ցավ հայտնեց ահռելի կորստի համար, նաև շնորհավորեց Հայոց բանակի տոնը։ Նա ասաց, որ զոհված տղաները դաստիարակվել են 90-ական թվականներին հաղթանակ կերտած սերնդի դասերով, և այսօր էլ ապագա սերունդը պետք է դասեր քաղի արիաբար մարտնչած հերոսների սխրանքներից։

Դեկանը նշեց, որ Երևանի պետական համալսարանում դաստիարակվում է այնպիսի սերունդ, որը պարտավոր է շարունակել  պատերազմում զոհված տղաների գործը։

«Նրանք չեն մահացել, նրանք անմահացել են»,- եզրափակեց խոսքը Է․ Մինասյանը։

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031