Այսօր Բանակի տոնն է ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Եռաբլուր էր եկել վաղ առավոտյան:
Լրագրողներից մեկը Փաշինյանին հարցրեց՝ պարոն վարչապետ, այստեղ Շուշիում ընկած մեր զինվորներն են, դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է:
Փաշինյանը հարց տվող լրագրողին կանչեց. «Մի րոպե մոտեցեք, այդ դո՞ւք էիք ասում, որ ես հայտարարել եմ, որ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, ես ձեզ հարց եմ տալիս»: Լրագրողը հակադարձեց՝ Ազգային ժողովում դո՞ւք չեք հայտարարել:
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ Փաշինյանը պատասխանեց. «Որտե՞ղ եմ ես հայտարարել, որ Շուշին ադրբեջանական է: Թղթի վրա գրեք մեջբերումը: Իմ մեջբերումը կբերեք դուք անձամբ թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»:
Լրագրողների արձագանքին, որ բանավոր կարող ենք մեջբերել՝ Փաշինյանը պատասխանեց. «Այլ հարցի չեմ պատասխանի, պայման եմ դրել, պայմանը կատարեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ