Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը. Transparency International

Հունվար 28,2021 13:10

Transparency International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2020» զեկույցը, որում Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը՝ 49 միավորով հայտնվելով 69-րդ հորիզոնականում:

Նախորդ՝ 2019թ. զեկույցում Հայաստանը հավաքել էր 42 միավոր և գտնվում էր 77-րդ հորիզոնականում:

Տարածաշրջանի երկրներից Հայաստանից բարձր է միայն Վրաստանը, որը 56 միավորով զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Թուրքիան՝ 86-րդ տեղում է՝ 40 միավորով, իսկ Ադրբեջանը զբաղեցնում է 129-րդ հորիզոնականը (30 միավոր): Ընդ որում, Ադրբեջանն այդ հորիզոնականը կիսում է Ռուսաստանի հետ:

Վարկանիշային աղյուսակում ամենաչկոռումպացված երկրներն են Դանիան և Նոր Զելանդիան: Նրանց հաջորդում են Ֆինլանդիան, Սինգապուրը, Շվեդիան և Շվեյցարիան:

Ընդհանուր առմամբ վարկանիշային աղյուսակում տեղ է գտել 180 երկիր: Այն չափում է կոռուպցիայի ընկալման մակարդակը պետական սեկտորում՝ հիմնված փորձագետների և ձեռնարկատերերի հարցումների վրա: Երկրները գնահատվում են 0-100 բալանոց սանդղակով, որտեղ 0-ն կոռուպցիայի ընկալման ամենաբարձր մակարդակն է, 100-ը՝ ամենացածր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031