Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բացահայտում ենք խնդիրը, մենք էլ լուծում». Վահան Թումասյան. «Փաստ»

Հունվար 28,2021 12:56

Պատերազմից հետո մեր երկիրը ճգնաժամի մեջ է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական։ Պատերազմն առավել ցայտուն դարձրեց խնդիրները։ Գաղտնիք չէ, որ եղանակային ոչ բարենպաստ պայմանները ևս մեկ հարված են սոցիալական վատ պայմաններում գտնվող մեր քաղաքացիների համար։ Սոցիալական ցանցերի միջոցով տեսնում ենք, թե ինչպես է Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ողջ ձմեռվա ընթացքում վառելափայտ տրամադրում սոցիալական վատ պայմաններում հայտնված քաղաքացիներին։ Բայց սա՞ է նման մասշտաբային խնդիրների լուծումը։ Պետությունը պետք է մասնակից դառնա այս գործընթացին, ավելին՝ պետք է լինի դրա կազմակերպիչը, իսկ անհատները և կազմակերպությունները՝ օժանդակողները։

ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշում է՝ եթե նախորդ տարիներին պետությունը միջազգային կազմակերպություններից ինչ-որ բան կարողանում էր ստանալ և իրեն վերագրելով` անել, այս տարի դա էլ չի եղել։ «Այս մարդիկ՝ տեղական իշխանություններից սկսած մինչև վարչապետ, գոյություն չունեն։ Հովանավորների համար առանձին հաշվետվություններ եմ կազմում, բայց հրապարակումները, որոնք անում եմ, իշխանությունների համար են, սակայն բոլորը հասկանում են, բացի իրենցից։ Չենք կարողանում մարդկանց թողնել այդ վիճակում, նորից կունենանք ցրտահարության դեպքեր։ Հետաքրքիր է՝ երբ ինչ-որ գրառում եմ անում ոչ սոցիալական թեմայով, միանգամից հայտնվում են։ Առաջին հայացքից թվում է, թե իշխանությունները և նրանց համախոհները կան, բայց երբ նկարագրում ես տիրող սոցիալական ծանր վիճակը, անհետանում են։

Մեկ կազմակերպություն չի կարող նման ծավալի հարցեր լուծել։ Այո՛, գյուղական համայնքներում մարդիկ ջեռուցման խնդիրն ինչ-որ չափով փորձում են լուծել աթարի միջոցով, բայց այնտեղ էլ կան սոցիալական ծանր պայմաններում հայտնված քաղաքացիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թումասյանը։

«Պետք է լինեինք իշխանություններին աջակցողը, խնդիրները ցույց տվողը։ Բայց մենք բացահայտում ենք խնդիրը, մենք էլ լուծում այն։ Իրենք էլ պարզապես նայում են, չտեսնելու տալիս, դրան գումարած՝ մեծ-մեծ խոսում»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031