Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն և դատաիրավական համակարգի բարեփոխումները կնպաստեն նաև մեր զինված ուժերի հզորացմանը. Ռուստամ Բադասյան

Հունվար 28,2021 12:40

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան գրառումը

Կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է իր արդյունքները. Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է

Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2020 թվականի արդյունքները:
Հայաստանը շարունակում է զգալիորեն աճ գրանցել՝ այս տարի ևս 7 միավորով բարելավելով նախորդ տարվա արդյունքը:
Այսպես, ունենալով 49 միավոր՝ Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը (2019 թվականին՝ 77-րդ հորիզոնական, 2018 թվականին՝ 105):

ԹԻ-ն նշում է, որ 49 միավորով Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։

Հայաստանը որդեգրել է բարեփոխումներ իրականացնելու աստիճանական մոտեցում՝ հանգեցնելով հակակոռուպցիոն կայուն և դրական բարեփոխումների։ Միաժամանակ, ԹԻ նշմամբ դատական համակարգում առկա խնդիրները դեռևս շարունակում են մարտահրավեր լինել կոռուպցիայի դեմ պայքարում լիարժեք հաջողելու համար։

Հիշեցնեմ, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են այն առումով, որ գնահատում է պետության իրականացրած քայլերի վերաբերյալ քաղաքացիների ընկալումը։

Վստահ եմ՝ հակակոռուպցիոն հետևողական ու իրական բարեփոխումները, դատաիրավական համակարգի բարեփոխումները կնպաստեն նաև մեր զինված ուժերի հզորացմանը:
Շնորհավոր Հայոց բանակի օրը…

Փառք ու պատիվ հայրենիքի մեր պաշտպաններին…
Խոնարհումս իրենց կյանքը մեր հայրենիքին նվիրած հայորդիների հիշատակին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031