Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Հունվար 28,2021 12:25

Հունվարի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները  նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

➡️ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել  հաստատված դեպքի կոնտակտավորներից:

🔸Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2318 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  29 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 157 թեստավորում:

🛑Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031