Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ ոք չգիտի, թե որ հատվածում ինչ է կատարվում, և թշնամին կարող է օգտվել այդ հանգամանքից, ջրերի միջոցով եկող թափոնների խնդիր կա». Սիլվա Ադամյան. «Փաստ»

Հունվար 28,2021 12:14

Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշել էր՝ Սևանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազաններն Արցախյան վերջին պատերազմի հետևանքով հայտնվել են հակառակորդի վերահսկողության ներքո։

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ ջրային ռեսուրսների մասով նախարարի խոսքը շատ հստակ էր։ «Դեռ ամիսներ առաջ ենք բարձրաձայնել այս խնդրի մասին։ Ոչ մի տեղեկություն չունենք այն մասին, թե ինչ սահմանազատումներ են արվել։ Ի՞նչ տարբերություն ջրահավաք ավազանն ամբողջությամբ է հայտնվել հակառակորդի հսկողության ներքո, թե՞ մասամբ։
Ի վերջո, գործ ունենք ջրի հետ։ Եթե դրա մի մասն էլ գործ ունենա լճի հետ, արդեն խնդիր է։ Եթե ջրային ռեսուրսը կապ ունի թշնամու ռեսուրսների հետ, վտանգավոր է։ Ես այս մասին առաջիններից մեկն եմ խոսել։ Կարող է օգտագործվել կենսաբանական զենք, ջրերի միջոցով եկող թափոնների խնդիր կա և ոչ միայն։ Նախարարի ահազանգն իրականում շատ տեղին էր, հերքումն արդեն իմաստ չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը։ Ընդգծում է՝ բնությունը պետք է գերակա շահ լինի, դրա պաշտպանությունը կապված է ազգային անվտանգության հետ։ «Այս խնդիրը նախարարը հստակ պետք է բարձրացնի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու առջև, այլ հարց է՝ նա կընկալի դա, թե ոչ»,-նշում է բնապահպանը։ Զրույցի ընթացքում ընդգծում ենք, որ հանրությանը բավականին սուղ ինֆորմացիա է տրամադրվում կարևոր հարցերի մասին։ Իհարկե, պարզ է, որ որոշ մանրամասներ պետք է հայտնի լինեն միայն կառավարությանը և մասնագիտական հանրությանը, բայց չէ՞ որ այսօր, երբ մենք, պատերազմով պայմանավորված, ունենք բնապահպանական, համաճարակային խնդիրներ, քաղաքացիները չպե՞տք է լինեն իրազեկ, թե որ դեպքերում ինչ անել, ինչպես պաշտպանել իրենց առողջությունը։

«Հայտնվել ենք կոլապսային վիճակում, հանրությունից և փորձագետներից թաքցվում է իրավիճակի մասին տեղեկատվությունը։ Այո՛, բոլորին ու ամեն ինչ պետք չէ ասել, բայց բնակչության հետ, որը տեղում առնչվում է համաճարակային իրավիճակին, պետք է անցկացվեն զրույցներ, որ իրենք տեղեկանան՝ ինչպես օգտվել շրջապատից, բնությունից։ Սա պետք է արվեր, պետք է նաև հիմա անել։ Պետք էր դիմել նաև փորձագետների օգնությանը։ Կան մարդիկ, որոնք իրենց ներուժով կարող են օգտակար լինել։ Պետք էր հանձնաժողով կազմել, ներգրավել այս մարդկանց և լուծել խնդիրները, քանի որ ինչպես ես և շատերն են հասկացել, կառավարությունում չկա որևէ մասնագետ։ Այնտեղ խայտառակ իրավիճակ է։ Ոչ ոք չի խոսում բնապահպանական խնդիրների մասին՝ բացառությամբ մի քանի անհատների և կազմակերպությունների։ Սուր քննադատության էինք ենթարկում նախորդ իշխանություններին, բայց հիշում եմ, թե ինչպես մի քանի տարի առաջ սեմինարներ էին կազմակերպվում կառավարության, տեսչական մարմնի ներկայացուցիչների, ՀԿ-ների և փորձագետների ներգրավմամբ։ Ստացվում է, որ կառավարությունը բոլորին ներգրավում էր քննարկումներին։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031