Արցախյան 44-օրյա պատերազմը նպատակաուղղված պարտության տանելու, Շուշին հանձնելու, Արցախից ազատվելու մեջ ՀՀ իշխանություններին մեղադրելուց հետո նախօրեին Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարց բարձրացրեց. «Եթե իմ ասածների փաստերն ու մեկնաբանությունները ճիշտ են, Էդ ո՞նց ա, որ ամբողջ ժողովուրդը ոտքի չի կանգնում»: Ապա նաեւ ինքն էլ պատասխանեց. «Կկանգնեցնենք, կփոխենք, խաղաղ կանենք, չի լինի՝ զոռով կանենք»:
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ապստամբության մասին Մանուկյանի հայտարարությունը ուղղված է հասարակության այն հատվածին, որն ավելի վճռական քայլեր է ակնկալում իրենցից:
Նա ընդգծեց՝ շենքեր գրավելու քայլը սիմվոլիկ է, այդ քայլին գնում են շատ հաճախ եւ բազմաթիվ երկրներում:
Հիշեցնելով, որ 2 տարի առաջ էլ նման քայլի գնացել է վարչապետ Փաշինյանը՝ հեղափոխությունից առաջ գրավելով ռադիոտունը, քաղաքագետը նկատեց. «Այդ քայլը մի կողմից ցույց է տալիս, որ ընդդիմությունը այդ պահին այնքան ուժեղ է, որ կարողանում է որեւէ օբյեկտ գրավել առանց բռնության, մյուս կողմից իշխանությունը այնքան թույլ է, որ չի կարողանում դիմադրել այդ գործողություններին: Վազգեն Մանուկյանը հենց դա է ուզում ցույց տալ. Քանի որ հանրության մի հատվածի մոտ կա պահանջ ավելի վճռական գործողությունների գնալու, իսկ ընդդիմությունը այդ վճռական գործողությունները գոնե մինչ այս պահը չի իրականացրել, այս պայմաններում պետք է ցույց տալ, որ վճռական են: Այդ սիմվոլիկ քայլի մասին է խոսքը, որ անհրաժեշտ պահին հանրությանը ոգեւորեն»:
Կարդացեք նաև
Սյուզաննա Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: