Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաեւ փաստարկներ ներկայացնել». «Հրապարակ»

Հունվար 28,2021 11:38

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

Բայց Փաշինյանի գրպանում գտնվող իրավապահները ոչ մի փաստ չեն ներկայացրել, որոնք կապացուցեն Ձեր ասածը, թե այս կամ այն դատավորը սրա-նրա ազդեցության տակ է գործում։

– Իհարկե, չի բացառվում, որ ես սխալվում եմ, եւ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքվածները մաքրության, անմեղության խորհրդանիշներ են։

Թեման մի փոխեք, Դուք խոսում էիք դատավորների մասին, ես էլ ասում եմ՝ ցույց տվեք մի դատավորի, որը գործում է քաղաքական պատվերներով, եւ ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է ձեռք բերել այդ մասին։

– Ղալաթ արեցի, չէ, ես նման բան չեմ ասել, երեւի սխալվեցի դատավորների հարցում։ Եթե Դուք այսքան բան տեսնում եք ու չեք ընդունում, դա արդեն Ձեր գործն է։

Ես շատ բան եմ տեսնում, բայց եկեք խոսենք փաստերով, ուզում եմ Ձեզ հավատալ, ներկայացրեք փաստարկներ, որ հավատամ։

– Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաեւ փաստարկներ ներկայացնել, այլ հարց է, թե իմ միտքն ինչքանով ընդունելի կլինի հանրության համար։

Փաստորեն, նոր ժամանակների քաղաքական գործիչներն ինչ ուզենան, կարող են հայտարարել, կարեւոր չէ, թե դա իրականության հետ որքան աղերս ունի։

– Բնական է, որ պետք է նաեւ պատասխան տամ արտահայտածիս համար, բայց երբ ես հայտարարում եմ, որ դատարանները գտնվում են հետեւյալ գործիչների ազդեցության տակ, դա չի նշանակում, որ ես պետք է ապացուցեմ։ Եթե ամեն ինչը լիներ ապացուցելի, ասենք՝ 3-4 տարի առաջ կարողանայինք ապացուցեինք, որ ընտրակաշառք է բաժանվել, որ դատավորները գտնվում են իշխանության ազդեցության տակ, եթե այդքան բանը կարողանայինք ապացուցել, ապա հեղափոխության անհրաժեշտություն էլ չէր լինի։ Հիմա այսօր, եթե մեր ընդդիմադիրները գտնում են, որ ակնհայտ իրողություններն իրենք չեն կարողանում ապացուցել իշխանություններին, ապա իրենք իրավունք ունեն հեղափոխություն անել, հասնել իշխանափոխության իրենց նպատակին։

Իսկ կարծում եք՝ ապացույցնե՞ր են պետք, որ Արցախը հանձնել եք, ապաշնորհ կառավարման արդյունքում առնվազն 5 հազար զոհ ենք տվել։

– Դրա համար, այո, ապացուցելու կարիք չկա, բայց եթե դու դրա համար ես իշխանափոխություն պահանջում, դա արդեն այլ խնդիր է։

Այսինքն՝ դա բավարար հիմք չէ՞, որ իշխանությունը հրաժարական տա։

– Ես կարծում եմ, որ բավարար չէ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031