Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակի օրը նշելու լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է

Հունվար 28,2021 10:54

Այսօր՝ Հունվարի 28-ին, մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի անձնվեր մարտիկներին, ու նաև խոնարհվում բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը կամ առողջությունն են զոհաբերել հայրենիքի պաշտպանության համար։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը:

Տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը ցայսօր հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում 66 ընտանիք (հատուցումներին կարել է ծանոթանալ հղումով): Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ և 779 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին)։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզենա նշել Հայոց բանակի օրը: Դրա լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է: Շնորհակալ ենք նվիրատուներին:

Փառք և խոնարհում բոլոր մարտիկներին։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031