Մենք՝ Արցախյան երկրորդ պատերազմի տարբեր զորամիավորումների անդամներս, հայոց բանակի կազմավորման օրվան ընդառաջ հայտարարում ենք.
- Արցախյան երկրորդ պատերազմի այս փուլը մեզ համար ոչ թե հուսալքվելու, այլ դասեր քաղելու, հետևություններ անելու ու նոր փուլի պատրաստվելու սկիզբ է:
- Պատերազմում կամավորական խմբերի բացթողումները, անպատրաստությունը, կազմակերպչական թերությունների շտկումն օրվա հրամայականն են, որոնց լուծումները մեր ամենօրյա աշխատանքը պետք է դառնան:
Ուստի ամիսների աշխատանքի արդյունքում մենք հիմնադրել ենք «Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորում հասարակական կազմակերպությունը:
Կազմակերպությունը իր վրա է վերցրել 1881թ. Կարինում մի խումբ հայրենասերների կողմից հիմնված «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական խմբի անվանումը:
Տարածաշրջանում ծանր ռազմաքաղաքական ժամանակներ են սպասվում, որոնցից մենք ուղղակի իրավունք չունենք դուրս գալու առանց մեջքներս ուղղելու, առանց կորուսյալ հայրենիքը վերագտնելու:
Կարդացեք նաև
Կազմակերպությունն այս ուղղությամբ ունի ուսումնադաստիարակչական աշխատանքներ, որոնց սկիզբն արդեն իսկ դրված է:
Մեր նախաձեռնությանն են միացել թե առաջին, թե երկրորդ պատերազմի մասնակիցներ, պաշտոնաթող սպաներ, թե քաղաքացիներ, ովքեր դեռ իրենց ասելիքը չեն ասել նախկինում:
Փառք հայոց բանակին
Փառք ընկած հերոսներին
Շուտափույթ ազատություն հայ ռազմագերիներին
«Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորման խորհուրդ՝
Արմեն Մկրտչյան-«Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանի ասպետ
Սմբատ Կարապետյան-«Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանի ասպետ
Յուրի Խաչատրյան- «Արիության» մեդալի շքանշանակիր
Ագուն Սաղաթելյան-«Արիության» մեդալի շքանշանակիր
Արտավազդ Սարգսյան-«Մարտական ծառայության» մեդալի շքանշանակիր
Վաչե Ավագյան- Արցախյան պատերազմի մասնակից
Արմեն Գաբրիելյան-պահեստազորի սպա