Արագածատոնի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը չի կալանավորվի: Որոշումը հրապարակել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ այդպիսով մերժելով նախաքննական մարմնի միջնորդությունը:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Սահակյանի պաշտպան Կարեն Եսայանը:
Նախկին մարզպետի եւ նրա եղբոր՝ Նաիրի Սահակյանի անունը պարբերաբար հայտնվել է մամուլում: Դեռեւս մի քանի տարի առաջ «Հետքը» գրել էր, որ Նաիրի Սահակյանը օգտվելով մարզպետ եղբոր դիրքից, Արագածոտնում իրականացնում էր դպրոցաշինական և այլ խոշոր ծրագրեր: Ավելին, մարզպետարանը տարիներ շարունակ խոշոր պայմանագրերը կնքել է հենց «Ես և Նա» ՍՊԸ-ի հետ: Որոշ դեպքերում հենց Սարգիս Սահակյանն է եղբոր հետ կնքել պետական գնման պայմանագրերը:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում