Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեւլեթ Բահչելին հայտարարել է, որ բռնազավթած Շուշիում կառուցվելու է ազգայնական դպրոց. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 28,2021 08:30

«Թուրքիան ոչ միայն երկարաժամկետ առումով ապահովել է իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում, այլեւ պարզվում է, որ լրջորեն տրամադրված է զբաղվել ադրբեջանական հասարակության դաստիարակությամբ: Թուրքիայում աջակողմյան ուժերը ներկայացնող եւ «Գորշ գայլերի» քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին հայտարարել է, որ բռնազավթած Շուշիում կառուցվելու է ազգայնական դպրոց։

Այդ քայլն ուղղված է Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ: Վերջինիս շրջանակներում նախատեսված է փախստականների վերադարձ իրենց բնակության վայրեր, եւ այս դեպքում դժվար է պատկերացնել Շուշիի հայկական բնակչության վերադարձն ու խաղաղ գոյակցությունը մի քաղաքում, որտեղ ազգայնական, նաեւ հակահայկական ոգով սերունդ է դաստիարակվում»:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031