Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդում կներկայացնեմ զեկույց սոցիալական ցանցերում հանրային դեմքերին թիրախավորելու եւ ատելության հրահրման դեմ

Հունվար 27,2021 23:58

Այսօր Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նիստում ներկայացրեցի առաջարկ պատրաստել զեկույց՝ սոցիալական ցանցերում հանրային գործիչներին եւ հատկապես կին գործիչներին  թիրախավորելու, նրանց  ատելության, թշնամանքի թիրախ դարձնելու եւ այդ ամենի դեմ օրենսդրական կարգավորումներով պայքարելու մասին։

Առաջարկն ընդունվեց եւ  առաջիկայում ես հենց իմ եւ Եվրոպայի բազմաթիվ հանրային եւ քաղաքական գործիչների ու հատկապես կին գործիչների օրինակով կպատրաստեմ ու կներկայացնեմ զեկույց, թե ինչպես են իշխանության համար դիսկոմֆորտ ստեղծող գործիչներին հստակ սխեմաներով սոցիալական ցանցերում դարձնում ատելության եւ թշնամանքի թիրախ։

Վստահ եմ, որ կգտնենք օրենսդրական այն կարգավորումները, որը հնարավորություն կտա քրեական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում եւ հատկապես՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հստակ ուղղորդված ատելություն եւ թշնամանք հրահրողներին։

Այսօր Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նիստում  նաեւ բավականին լուրջ բանավեճ տեղի ունեցավ իմ եւ ադրբեջանցի պատվիրակ Ասիմ Մոլլազադերի միջեւ։ Ադրբեջանցի պատգամավորը որոշեց հայտարարել, որ հայկական բանակը փոքր ջոկատներով շարունակում է Արցախի տարածքում սադրանքներ իրականացնել  եւ դա պետք է գնահատվի որպես ռազմական հանցագործություն։ Բնականաբար, ես համբերատար  ներկայացրեցի ռազմական հանցագործությունների այն «շքերթը», որը արցախյան վերջին պատերազմում կատարել է թուրք-արդբեջանական տանդեմը, ներկայացրեցի, թե ի՞նչ վիճակում են Բաքվի բանտում պահվում հայ ռազմագերիներն ու կոչ արեցի Ադրբեջանի նախագահին հարգել միջազգային իրավունքն ու  առանց որեւէ նախապայմանի վերադարձնել հայ ռազմագերիներին։

Ես մշտապես ձեռնպահ եմ մնացել նման կադրեր ցուցադրելուց, սակայն ադրբեջանական պատվիրակության ցինիզմն ինձ ստիպեց այսօր ցուցադրել Ջեբրաիլում գլխատված հայ զինվորի նկարը, որը հենց ադրբեջանցիներն են տարածում իրենց սոցիալական ցանցերում եւ հրճվագին գրառումներ անում։

Նշեմ, սակայն, որ Ադրբեջանը  հրաժարվում է հայ ռազմագերիներին ճանաչել որպես այդպիսին եւ իրենց պատգամավորները շարունակում են պնդել Ալիեւի անհեթեթ թեզը, որ նրանք ահաբեկիչներ են։

Եւ քանի որ Հայաստանի իշխանությունն  ունակ չէ այլեւս զբաղվելու հայ ռազմագերիների խնդրով, դա պիտի անենք ու շարունակելու ենք անել անհատ պատգամավորներս։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյան

Եվրոպայի խորհրդում կներկայացնեմ զեկույց սոցիալական ցանցերում հանրային դեմքերին թիրախավորելու եւ ատելության հրահրման դեմ...

Posted by Naira Zohrabyan on 2021 թ. հունվարի 27, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031