Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Ջալալի գրասենյակը…երրորդ օրը հասկացել էի, որ խնայվում է նախագահականի շենքը». Ռոբերտ Քոչարյան

Հունվար 27,2021 23:40

«Պատերազմի օրերին ես 2 շաբաթ եղել եմ Ստեփանակերտում: Երկրորդ շաբաթը Ստեփանակերտը շատ դաժան կերպով գնդակոծվում էր ամբողջ օրը: Դա եղավ, երբ Գյանջան հրթիռակոծվեց: Մի հետաքրքիր բան՝ նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել: Ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջ: Ես ոտքով էի քայլում այնտեղ այդ ռմբակոծությունների ժամանակ, որովհետեւ երրորդ օրը հասկացել էի, որ խնայվում է այդ շենքը»,- այսօր այսպիսի հայտարարություն արեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 3 ԶԼՄ-ի՝ Hayeli.am-ին Politik.am-ին եւ Yerevan.Today-ի հետ հարցազրույցում:

Քոչարյանի խոսքով՝ 92-94 թթ-ին, երբ ինքը պետական պաշտպանության կոմիտեի նախագահ էր, իր նստավայրը եղել է կառավարության շենքը. «Մոտ 12-13 անգամ գրադով ուղղակի հարված է ստացել շենքը, շենքի վերջին հատվածը գրեթե չկար, ոնց որ կրծած լիներ վերեւից, շենքի վրա մեկ ապակի չէր մնացել, ամբողջը ցելոֆանով էր փաթաթված ու շենքի շուրջը ոնց, որ մարտական դաշտ լիներ՝ տարբեր ռումբերի, հրթիռների պայթյունից մնացած: Այն ժամանակ այդ բարձր ճշգրտության զենքերը չկային, բայց մենք թիրախ էինք: Երկու տարի նստել ենք այդ պայմաններում ու բունկեր կոչեցյալը ես գոնե մեկ անգամ չեմ իջել:

Հիմա իմ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններ էին հավաքված, երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ է զոհվել, կրկնակի վիրավորվել: Ինչո՞ւ էր հետաքրքրում ավելի շատ, օրինակ, Ջալալի գրասենյակը, երկու անգամ հարվածել են այդ գրասենյակին, ինչու էր հետաքրքրում Շուշիում Ղազանչեցոց եկեղեցին, կամ մեր հրամանատարական կետերը, Ջալալի մեքենան՝ մոտ 60 կմ/ժ արագությամբ գնալուց, կամ Լաչինի կամուրջը…»: Քոչարյանն ասաց, որ ուրախ է, որ խնայել են նախագահականի շենքը, բայց հարց է առաջանում՝ մեկ ապակի անգամ այդ շենքից չի կոտրվել:
Քոչարյանը իր բացատրությունն է տալիս այս ամենին՝ նախագահական նստավայրում վարչապետի «մոտիկներն» էին նստած՝ հերթափոխով.

«Միշտ եղել է մարդ՝ հենց այդ շենքում: Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին: Իմ տպավորությամբ խնայում էին այն մարդկանց, որոնք նստած էին այդ շենքում: Այդ մարդիկ այլ խնդիր ունեին՝ հանկարծ պատերազմը չկրենք, հանկարծ ամեն ինչ չգնա այնպես, ինչպես պլանավորված է: Իրավունք ունե՞ք այդպիսի կասկածներ ունենալ, թե՞ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031