Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը». Պուտինը Դավոսում խոսել է Արցախից

Հունվար 27,2021 22:45

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական  համաժողովի ժամանակ իր առցանց ելույթում ի թիվս այլնի՝  խոսել է  նաեւ Արցախից: «Այստեղ շատ լայն համագործակցության դաշտ կա, եւ փորձը ցույց է տալիս, որ նման բազմակողմանի մոտեցումներն աշխատում են»,-ասել է նա՝ վկայակոչելով  Ռուսաստանի,Իրանի եւ Թուրքիայի ջանքերը՝ իր խոսքով, Սիրիայում իրավիճակի կայունացման  եւ քաղաքական երկխոսություն սկսելու առումով:

Ինչ վերաբերում է Արցախին, այդ մասին էլ նշել է. «Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրել, որպեսզի զինված հակամարտությանը  վերջ դրվի Լեռնային Ղարաբաղում, որտեղ ներգրաված էին մեր բարեկամ երկրներ Ադրբեջանն ու Հայաստանը: Մենք ձգտեցինք հասնել առանցքային համաձայնության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ինչը ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահների հետ համագործակցության  շատ լավ օրինակ է: Նոյեմբերին եռակողմ համաձայնագիր էր ստորագրվել՝ ՌԴ, Հայաստան եւ Ադրբեջան, եւ կարեւոր է, որ այն վերջին հաշվով հետեւողականորեն իրականացվում է: Հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, հասնել կրակի դադարեցմանը,  ինչը ամենակարեւորն է, եւ սկսել կայունացման գործընթաց»:

Պուտինը միջազգային հանրությանը եւ համաժողովի մասնակից երկրներին կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել  Լեռնային Ղարաբաղին՝ կապված փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման եւ պատմական, կրոնական, մշակութային հուշարձանների հետ:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Արցախի ժողովուրդը 30տարի հումանիտար օգնության համար չեր պայքարում,այլ իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու համար:25 տարի Մինսկի Խմբի համանախագահներդ միշտ հիշեցնում էիք,որ դուք հակամարտության կարգավորման համար առաջարկություն չեք անելու,այլ երաշխավոր եք լինելու իրականացնելու կողմերի ցանկացած համաձայնության և նաև,որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:Խախտելով այդ սկզբունքը,յոլդաշ Լավրովը տարբեր հարթակներից հայտարարում էր,որ յոթ շրջանները պետք է վերադարձնել ադրբեջանին՝դա նախօրոք պայմանավորված ,,մեսիջներ,,էին ադրբեջանին՝պատերազմը կարող թս սկսել՝մենք կպահպանենք անկողմնակալությունը:Եր տեսաք,որ ադրբեջանական բանակը կորցրել է իր մարտունակությունը/ռուս ռազմական փորձագետը գրել էր,որ Ալիևը հոկտեմբերի 17-ին դիմել էր Էրդողանին և ասել պատերազմը շարունակելու հնարավորություն չունի՝ուզում է հրադադար հայտարարել:Էրդողանը հորդորել է շարունակել և համապատասխան օգնությունը հասցրել է ինքնաթիռներով՝,,բարեկամ,,Վրաստանի օդային տարածքով/,միջամտեցիք որպեսզի չկորցնեք ադրբեջանը և Հայաստանը՝ձեր ռազմական բազայով:Մարդասերները պատերազմները կանխում են,այլ ոչ թե նրա հետևանքները վերացնում….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031