Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել։
Շարքի առաջին և երկրորդ մասերի հրապարակումից հետո Պաշտպանության բանակը հրապարակել է ևս երկու ցանկ՝ ընդհանուր 135 զոհվածի անուն։ Նրանցից 6-ը ներառված էին այս շարքի նախորդ մասերում։
Նրանք են․
- Մարկոսյան Հովհաննես Արմենի (ծնված` 1994թ․,Հրազդան), կամավորական, զոհվել է Ջաբրայիլում հոկտեմբերի 15–ին։
- Աղազարյան Ալեն Էդիկի (ծնված՝ 1990թ․) զոհվել է հյուսիսային ուղղությամբ, հոկտեմբերի 4-ին։
- Մարգարյան Մանուկ (ծնված՝ 1985թ․), կամավորական։
- Սարգսյան Գոռ (ծնված՝ 1985թ․) կամավորական։
- Ազարյան Սարգիս Վահանի (ծնված՝ 1992թ․, Փարպի), զոհվել է նոյեմբերի 8-ին Շուշիի մարտերում։
- Ասրյան Մխիթար Վլադիկի, զոհվել է նոյեմբերի 9-ին Շուշիում։
- Աղաջանյան Արթուր Էդիկի (ծնված՝ 1984թ․), պահեստազորային, զոհվել է հոկտեմբերի 10–ին Ֆիզուլիում։
- Հյուսնունց Նվեր Վագիֆի (ծնված՝ 1986թ․, Մարտակերտ), կամավորական, զոհվել է նոյեմբերին Կարմիր Շուկայում։
- Արշակյան Գևորգ Արշավիրի (ծնված՝ 1996թ․, Երևան) պահեստազորի սպա, կամավորական, զոհվել է Շուշիի մարտերում։
- Ադուրյան Արեգ Արտակի (ծնված՝ 2000թ․), ժամկետային զինծառայող, բուժակ։
- Սարգսյան Ժորա Սարգսի (ծնված՝ 2000թ․), զոհվել է հոկտեմբերի 23-ին։
- Քթրյան Ժորա Սամվելի (ծնված՝ 1996թ․, Մայիսյան), ավագ լեյտենանտ։
- Բարսեղյան Էդգար Սամվելի (ծնված՝ 1993թ․, Արմավիր), կամավորական։
- Մարտիրոսյան Մերուժան Ռոմայի (ծնված՝ 1987թ․), զոհվել է հոկտեմբերի 28-ին Շեխեր գյուղի պաշտպանության մարտերում։
- Խաչատրյան Լյովա Շիրազի (ծնված՝ 1991թ․), կապիտան, խաղաղապահը զոհվել է նոյեմբերին։
- Առաքելյան Արթուր Կամոյի (հայր) և Առաքելան Կամո Արթուրի (որդի), զոհվել են հոկտեմբերի 29-ին։
- Ղարսյան Հայկ, ավագ լեյտենանտ, զոհվել է Վարանդայում։