Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին

Հունվար 27,2021 21:45

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, կարող է տեղի ունենալ առաջիկայում: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

«Միջգերատեսչական մակարդակով հայկական և ադրբեջանական կողմերի հետ նախապատրաստական աշխատանք է ընթանում՝ առաջիկայում դրա առաջին նիստն անցկացնելու ուղղությամբ»,- ասել են ԱԳՆ-ից:

Գերատեսչությունից նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում պատասխանատու ներգրավվածությունը եղել և մնում է Անդրկովկասում Ռուսաստանի ԱԳՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

«Արդիական հարց է ապահովել, որպեսզի տարածաշրջանի պետությունները դիմակայությունից անցնեն հաշտության՝ վերականգնելու բարիդրացիական հարաբերությունները, հաստատելու ազգամիջյան և միջդավանաբանական խաղաղություն և վստահություն, ձևավորելու ամուր պայմաններ՝ Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման համար»,- ասել են նախարարությունից:

«Արմենպրես»-ի հարցմանն էլ ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին Մոսկվայում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031