«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի մասնաճյուղը նոր ղեկավար ունի։ Ինչպես տեղեկացանք Գազպրոմի աշխատակիցներից, նոր ղեկավարին արդեն պաշտոնապես ներկայացրել են, նա նոր մարդ չէ ոլորտում։ Շիրակի մասնաճյուղի տնօրեն են նշանակել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի մասնաճյուղի ղեկավար Հմայակ Ղազարյանին։
Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանին էլ, որը բավական երկար ժամանակ պաշտոնավարեց, տեղափոխել են մայրաքաղաք՝ նույն ոլորտում աշխատանքի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ