Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Թովմասյան. «Հոկտեմբերի 9-ին վարչապետը զարմացած հարցրեց՝ ինչո՞ւ չի ստացվում դա»

Հունվար 27,2021 17:34

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը համոզված է՝ քաղաքականություն մտնելն է առիթը, որ իր գործունեության մասին ստահոդ տեղեկություններ են շրջանառում:

Այսօր կազմակերպված ասուլիսում հարցին՝ Արտակ Թովմասյանի անունը շրջանառվում է զենք-զինամթերքի վաճառքի առնչությամբ, հիմնադրամի ղեկավարը պատասխանեց՝ ոչ մի անօրինական գործարքի հետ կապ չունի, զենքի առեւտրով չի զբաղվում. «2,5 տարի առաջ, մարտ ամսին Հայաստանում, պաշտպանության նախարարությունը Մերգելյանում անցկացրել է միջոցառում եւ ես իմ հնարավորություններով աջակցել եմ: Մի խոշոր կազմակերպության հրավիրել ենք Հայաստան մասնակցելու: Հրավերս ընդունել են, եկել են, եւ այդ ընթացքում առաջարկել ենք այդ նույն արտադրությունը դնել Հայաստանում, որը զրահապատ մեքենաների արտադրություն է: Ոչ միայն քաղաքացիական, այլ ռազմական, որը կբարձրացներ Հայաստանի պաշտպանության որակավորումը: Հայաստանն էլ կդառնար զրահապատ մեքենաների արտադրող: Հանդիպում ենք ունեցել վարչապետի, այդ ընկերության տնօրենի հետ, պաշտպանության նախարարի հետ»:

Սակայն, ըստ պարոն Թովմասյանի, այդ հարցը մինչեւ հիմա ընթացք չի ստացել, թե ինչո՞ւ, հորդորեց հարցն ուղղել կառավարությանը. «Հոկտեմբերի 9-ին վարչապետը զարմացած հարցրեց՝ ինչո՞ւ չի ստացվում դա, մենք էլ ասացինք, որ հունիս ամսից ամեն շաբաթ սպասում ենք, որ տնօրինությանը կհրավիրեն՝ առաջ տանելու համար, բայց այդպես էլ, մինչեւ այսօր չեն հրավիրել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031