Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վստահ եմ, որ Իսրայելը կճանաչի հայոց ցեղասպանությունը»․ դեսպան Արմեն Սմբատյան

Հունվար 27,2021 17:09

«Ես վստահ եմ, որ Իսրայելը կճանաչի հայոց ցեղասպանությունը։ Խոսվել է դրա մասին Իսրայելում, իրենց Կնեսետում, տարբեր կառավարական շրջանակներում։ Նրանք հասկանում են, որ արդեն ժամանակն է՝ Իսրայելն ընդունի մեր գենոցիդը»,-Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ Հայաստանի hրեական համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառման ժամանակ Aravot.am-ի եւ Armenpress-ի հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, որը պատերազմի ժամանակ հոկտեմբերին ՀՀ ԱԳՆ որոշմամբ հետ էր կանչվել:

«Նախորդ տարի մենք փորձել ենք այս մասին խոսել։ Շատ լավ հասկանում են, որ պետք է ընդունեն։ Հոլոքոստ, գենոցիդ՝ նույն բանն են։ Նրանք հասկանում են, որ մենք այդ աղետով անցել ենք։ Վստահ եմ, որ հարցը մոտ է, եւ կընդունեն»,-նշեց Արմեն Սմբատյանը։

Նրա խոսքով՝ հայոց ցեղասպանության ընդունումը ողջ մարդկության շահերից է բխում։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031