Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքիները ևս հայտնվել են «Լիդիան Արմենիա»-ի ուշադրության կենտրոնում»

Հունվար 27,2021 16:08

Ամուլսարի հանքի հարակից Ջերմուկ/Գնդեվազ, Զառիթափ/Սարավան, Գորայք համայնքներում արցախյան պատերազմի հետևանքով ապաստան են գտել մի քանի հարյուր արցախցիներ: Մեր համայնքապետարանները այս ամիսների ընթացքում փորձել են լուծել նրանց սոցիալական առաջնային խնդիրները: Այս հարցում համայնքապետարաններին միշտ աջակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ն:

Նախորդ երկու օրերի ընթացքում «Լիդիան Արմենիա»-ի ղեկավարությունը մեր համայնքներում էր և կրկին բերել էր արդեն ամենամսյա դարձած աջակցությունը` առաջին անհրաժեշտության սննդամթերքի ծանրոցներ:

Մեր տեղեկություններով՝ «Լիդիան Արմենիա»-ի աջակցությունը մեր համայնքներին այս ամիս այսքանով չի սահմանափակվել: Ջերմուկի, Զառիթափի, Գորայքի խոշորացված համայնքներից վիրավորում ստացած, ինչպես նաև զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքիները ևս հայտնվել են Լիդիան Արմենիայի ուշադրության կենտրոնում: Ըստ բնակիչների՝ ընկերությունը հոգացել է դեկտեմբեր ամսվա նրանց կոմունալ ծախսերը:

Վստահ ենք, որ եթե այսօր Ամուլսարի հանքը շահագործվելիս արդեն լիներ, Լիդիանի աջակցությունը համայնքներին շատ ավելին կլիներ:

Ամուլսարի հանք նախաձեռնող խումբը վերահաստատում է իր աջակցությունը Լիդիան Արմենիային և Ամուլսարի հանքի շահագործմանը: Մեր համայնքներում, ինչպես նաև ընդհանրապես երկրում ստեղծված այս բարդ իրավիճակը հաղթահարելու գործում Ամուլսարի հանքը ունի իր մեծ դերակատարությունը:

«Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031