Այսօր հինգ կառույցներ համաձայնեցին ստորագրել համախմբման հուշագիր հետևյալի մասին։ Հաշվի առնելով հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Հայկական սփյուռքում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանով պայմանավորված՝ հայ ժողովրդի տնտեսական, հոգևոր և բարոյական վիճակը Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Հայկական սփյուռքում և կարևորելով ստեղծված իրավիճակում ազգային միասնությունն ու համաձայնությունը՝ հանձնառություն են ստանձնել միաբանվելու և ստանձնելու պատասխանատվություն՝
համախմբելու Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի մտավոր, բարոյական և հոգևոր ներուժն ու ազգային ջանքերը իրավիճակի հաղթահարման նպատակով,
մշակելու հայոց ազգային գաղափարաբանության ձևավորմանը և ազգային ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կերտմանը նպաստող ազգային ծրագրեր և ձեռնարկելու գործուն միջոցներ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Հայկական սփյուռքի տնտեսական, մշակութային, բարոյական և հոգևոր զարգացման համար։
Սույն հուշագրին կարող են միանալ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Հայկական սփյուռքում գործող բոլոր հայկական հասարակական, քաղաքական, բարեսիրական և այլ կազմակերպությունները։
Կարդացեք նաև
Հուշագիրը ստորագրված է 2021 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքում։
ՀԱՅ ԱԶԱԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ
ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԽՈՐՀՈՒՐԴ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ